образование квалификация контроль

Անդամակցիր հիմա
bwd    14/15  fwd

2018 թվականի նոյեմբերի 10-ին տեղի ունեցավ «Հայաստանի ՓՄՁ հաշվապահների ասոցիացիա» հասարակական կազմակերպության 5-րդ համաժողովը:

Համաժողովին ներկա էին Ասոցիացիայի 386 անդամները: Բացման խոսքով հանդես եկավ Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը, ով իր ողջույնի խոսքում շնորհակալություն հայտնեց տարիներ շարունակ քրտնաջան աշխատանք կատարած անձանց՝ շեշտելով նրանց կատարած աշխատանքի կարևորությունը: 

Վահագն Համբարձումյանը, շնորհավորելով Հաշվապահների միջազգային օրվա առթիվ, կոչով դիմեց բոլոր հաշվապահներին, որ միայն ու միայն աշխատասեր մարդու աչքերով նայեն առաջ, կրեն և՛ հարկ վճարողի շահերի պաշտպանի կոչումը, և՛ պետական մտածելակերպի քարոզչի կոչումը:

Համաժողովի ընթացքում ներկայացվեց Ասոցիացիայի  4 տարիների գործունեության և գույքի օգտագործման հաշվետվությունը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը: Նա ներկայացրեց ասոցիացիայի դերն ու նշանակությունը գործատուների կյանքում: ՀՀ ՓՄՁ ԶԱԿ գործադիր տնօրենի տեղակալ Կարեն Գևորգյանը ներկայացրեց ասոցիացիայի դերն ու նշանակությունը ՓՄՁ-ների գործունեությունում: Ելույթներով հանդես եկան նաև Հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի նախագահ Հովհաննես Պետրոսյանը, Եղեգնաձորի, Սիսիանի և Արմավիրի հաշվապահական հաշվառման գրասենյակների տնօրենները:

Համաժողովի երկրորդ մասում տեղի ունեցավ քվեարկություն, որտեղ բացարձակ կողմ ձայներով հաստատվեց Ասոցիացիայի չորս տարվա գործունեության և գույքի օգտագործման հաշվետվությանը: Բացարձակ կողմ ձայներով Հայաստանի ՓՄՁ հաշվապահների ասոցիացիայի նախագահ վերընտրվեց ՎԱՀԱԳՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ: Ընտրվեց նաև Ասոցիացիայի խորհրդի նոր կազմ և վերստուգիչ:

Մանրամասները տեսանյութում.

 

 

 

Հայաստանի ՓՄՁ հաշվապահների ասոցիացիա

ՀՀ, ք.Երևան, Վաղարշյան 12, ԱԿՑԵՌՆ-ի շենք, 5-րդ հարկ
011-60-00-00 | 041-60-00-90
Երկ: 09:00-18:00 - Ուրբ: 09:00-18:00