կրթություն որակավորում Հսկողություն

Անդամակցիր հիմա

Նորություններ

bwd    11/11  fwd
07.05.2019
Հանդիպում Վայոց ձորի մարզի տնտեսվարող սուբյեկտների հետ «ՀՀ հարկման այլընտրանքային համակարգերի մոնիթորինգի և բարելավման ծրագրի» շրջանակներում

2019թ. մայիսի 7-ին Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում տեղի ունեցավ «ՀՀ հարկման այլընտրանքային համակարգերի մոնիթորինգի և բարելավման ծրագրի» շրջանակներում կազմակերպված հանդիպում Վայոց ձորի մարզի տնտեսվարող սուբյեկտների հետ:

Հանդիպման ընթացքում «Հայաստանի ՓՄՁ հաշվապահների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ, Ծրագրի ղեկավար Վահագն Համբարձումյանը տնտեսվարող սուբյեկտներին իրազեկման կարգով ներկայացրեց շրջանառության հարկի գործող համակարգի, ինչպես նաև հարկային օրենսգրքի փոփոխության նախագծով նախատեսված միկրոձեռնարկատիրության համակարգի առանձնահատկությունները, որից հետո համատեղ քննարկեցին շրջանառության հարկի համակարգում աշխատելու ընթացքում առաջացած և միկրոձեռնարկատիրության համակարգում կանխատեսվող հավանական խնդիրները: Տնտեսվարող սուբյեկտները ներկայացրեցին իրենց առաջարկությունները՝ լրացնելով դրանք նախապես մշակված թերթիկներում, որոնք կվերլուծվեն Ծրագրի փորձագետների կողմից, որի արդյունքում էլ կմշակվի առկա խնդիրների լուծման համար առաջարկությունների ամբողջական փաթեթ և կներկայացվի համապատասխան պետական գերատեսչություններին:

Այս հանդիպումը կազմակերպվել էր «ՀՀ հարկման այլընտրանքային համակարգերի մոնիթորինգի և բարելավման ծրագրի» շրջանակներում: Ծրագիրը իրականացնում է «Հայաստանի ՓՄՁ հաշվապահների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավարությամբ իրականացվող կոնսորցիումի միջոցով գործարկվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհների շրջանակներում: «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը ֆիանսավորվում է Եվրոպական միության կողմից:

Հայաստանի ՓՄՁ հաշվապահների ասոցիացիա

ՀՀ, ք.Երևան, Վաղարշյան 12, ԱԿՑԵՌՆ-ի շենք, 5-րդ հարկ
(011) 60 00 00 | (041) 60 00 90
Երկ: 09:00-18:00 - Ուրբ: 09:00-18:00