Նորություններ
-
Very Simple Image Gallery:
Could not find folder /var/www/www-root/data/www/aasmea.hhg.am/images/norutyunner-2018/2018-11-23/
ՀՀ ֆինանսների նախարարարության «Եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված հասարակական խորհրդի» հերթական նիստը
2018 թվականի նոյեմբերի 22-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի ունեցավ ՀՀ ֆինանսների նախարարարության «Եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված հասարակական խորհրդի» հերթական նիստը, որին մասնակցեց նաև «Հայաստանի ՓՄՁ հաշվապահների ասոցիացիայի» նախագահ Վահագն Համբարձումյանը:
Նիստին մասնակցում էին ֆինանսների նախարարության, այլ գերատեսչությունների և խորհրդակցական ձայնի իրավունքով խորհրդի կազմում ընդգրկված միջազգային հայտնի խորհրդատվական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Խորհրդի նիստը վարեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնակատար Արման Պողոսյանը:
Նիստի օրակարգային հարցը ՀՀ հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխություններն էին, որի վերաբերյալ Վահագն Համբարձումյանը իր հերթին ներկայացրեց Ասոցիացիայի կողմից պատրաստված առաջարկությունների փաթեթը:
