կրթություն որակավորում Հսկողություն

Անդամակցիր հիմա

0

Օրենսդրական մեկնաբանություններ

 

Ինչու՞ կացության կարգավիճակ չունեցող օտարերկրյա քաղաքացին, որը ՀՀ-ում հաշվառվել է որպես անհատ ձեռնարկատեր և իրականացնում է ձեռնարկատիրական գործունեություն, սոցիալական վճար վճարելու պարտականություն չի կրում

Վերլուծության համար ուսումնասիրել ենք «Կուտակային կենսաթոշակների մասին» և «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» ՀՀ օրենքները:

«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն ՀՀ-ում սոցիալական վճարներ են կատարում 1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված վարձու աշխատողները, նոտարները, անհատ ձեռնարկատերերը: Առանձնակի ուշադրություն պետք է դարձնել նույն օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասին, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք սոցիալական վճարները կատարում են ընդհանուր հիմունքներով՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար սահմանված կարգով, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով այլ բան նախատեսված չէ: Այս հատվածում հստակ նշվում է, որ օտարերկրյա քաղաքացիները կատարում են սոցիալական վճարներ, եթե ունեն բնակության իրավունք (կացության կարգավիճակ):

Իսկ «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետի համաձայն, տվյալ օրենքի դրույթները չեն տարածվում Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չունեցող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց վրա:

Վերը նշված իրավական նորմերն արձանագրում են, որ օտարերկրյա քաղաքացի հանդիսացող ՀՀ-ում հաշվառված և գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատեր հանդիսացող անձինք սոցիալական վճարներ կհաշվարկեն և կվճարեն միայն այն դեպքում, երբ կունենան կացության կարգավիճակ:

 

Հայաստանի ՓՄՁ Հաշվապահների Ասոցիացիայի աշխատակից

ՆՈՒՆԵ ԵՓՐԵՄՅԱՆ

Հայաստանի ՓՄՁ հաշվապահների ասոցիացիա

ՀՀ, ք.Երևան, Վաղարշյան 12, ԱԿՑԵՌՆ-ի շենք, 5-րդ հարկ
(011) 60 00 00 | (041) 60 00 90
Երկ: 09:00-18:00 - Ուրբ: 09:00-18:00