education qualification control

Անդամակցիր հիմա

0

 

Հայաստանի ՓՄՁ Հաշվապահների Ասոցիացիան Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավարությամբ կոնսորցիումով գործարկվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում իրականացնում է «ՀՀ հարկման այլընտրանքային համակարգերի մոնիթորինգի և բարելավման ծրագիր»:

Ծրագրով նախատեսվում է մշակել առկա խնդիրների լուծման համար առաջարկությունների ամբողջական փաթեթ և ներկայացնել այն համապատասխան պետական գերատեսչություններին: Ծրագրի արդյունավետ իրականացման համար Հայաստանի ՓՄՁ Հաշվապահների Ասոցիացիան նախատեսում է մշակված առաջարկությունների փաթեթի վերաբերյալ ստանալ արտաքին փորձագիտական կարծիք, որի համար հայտարարվում է մրցույթ:

 Փորձագիտական կարծիքի տրամադրման ծառայությունը ենթադրում է տրամադրվող նյութերի միչև 10 ժամ տևողությամբ ուսումնասիրություն, որի հիման վրա պետք է տրամադրի փորձագիտական կարծիք՝  հարկման այլընտրանքային  համակարգերի մոնիթորինգի  և բարելավման  ծրագրի շրջանակներում բացահայտված խնդիրների  և առաջարկությունների փաթեթի վերաբերյալ: Ծառայության մատուցման վերջնաժամկետը՝ 20.06.2019թ.:

     Այսպիսով Հայաստանի ՓՄՁ Հաշվապահների Ասոցիացիան հրավիրում է բոլոր իրավասու կազմակերպություններին  ներկայացնել հայտեր: Հայտեր կարող են ներկայացնել նախորդ 3 տարիների ընթացքում և ներկայումս ՀՀ ում գործող Հաշվապահական ընկերությունները:

     Հայտատուները հայտով պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  • Գնառաջարկ՝ համաձայն հավելվածի,
  • Հայտատուի պետական ռեգիստրի գրանցման վկայականի լուսապատճենը:

 

Ներկայացված գները պետք է լինեն ՀՀ դրամով: Հայտերը պետք է լինեն կնքված և ստորագրված ներկայացնողի կողմից: Ներկայացված հայտերը կդասակարգվեն ըստ առաջարկվող ամենացածր գնի: Նվազագույն գին ներկայացնողի հետ կկնքվի Ծառայությունների մատուցման պայմանագիր:

    Հետաքրքրված հայտատուները լրացուցիչ տեղեկություններ կարող են ստանալ Հայաստանի ՓՄՁ Հաշվապահների Ասոցիացիայից՝ գրելով նամակ This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. էլ. փոստի հասցեին կամ զանգահարելով 011 60 00 00 հեռախոսահամարով:

Հայտերը պետք է ներկայացվեն՝ մինչև 2019թ. հունիսի 13-ը, ժամը՝ 18:00 Էլեկտրոնային եղանակով This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. էլ. փոստի հասցեին: Նշված վերջնաժամկետից ուշ կամ թերի ներկայացված հայտերը չեն դիտարկվի:

 

Հայաստանի ՓՄՁ Հաշվապահների Ասոցիացիա

ՀՀ, ք. Երևան, Վաղարշյան 12

Հեռ.՝ (374-11) 60 00 00

էլ. փոստ՝ This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Կայք: www.aasmea.am

 

Հայաստանի ՓՄՁ հաշվապահների ասոցիացիա

ՀՀ, ք.Երևան, Վաղարշյան 12, ԱԿՑԵՌՆ-ի շենք, 5-րդ հարկ
011-60-00-00 | 041-60-00-90
Mon: 09:00-18:00 - Fri: 09:00-18:00