education qualification control

Անդամակցիր հիմա
bwd    2/3  fwd

2019 թ. հունվարի 30-ին «Անի» հյուրանոցի «Նաիրի» սրահում տեղի ունեցավ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից մշակված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 33-րդ հոդվածին նվիրված հանրային քննարկում, որը կազմակերպվել էր Հայաստանի ՓՄՁ Հաշվապահների Ասոցիացիայի, Իրավաբանների Հայկական Ասոցիացիայի և մի խումբ մասնագիտական կառույցների կողմից:

Օրակարգային հիմնական հարցը նոր նախագծով հաշվապահներին, իրավաբաններին, փաստաբաններին, խորհրդատվական ընկերություններին շրջանառության հարկի համակարգում աշխատելու իրավունքի սահմանափակումն էր: 
Հանրային քննարկմանը մասնակցեցին Հայաստանի ՓՄՁ Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը, Իրավաբանների Հայկական Ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը, ՀՀ ՏԶՆ նախարարի տեղակալ Հակոբ Ավագյանը, ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը, ՀՀ ԱԺ ԼՀ խմբակցության պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանը, ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արտյոմ Ծառուկյանը, Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ, հաշվապահներ, ֆինանսիստներ, փաստաբաններ, իրավաբաններ, խորհրդատուներ և փորձագետներ:

Այս հանրային քննարկումը կազմակերպվել էր «ՀՀ հարկման այլընտրանքային համակարգերի մոնիթորինգի և բարելավման ծրագրի» շրջանակներում: Ծրագիրը իրականացնում է «Հայաստանի ՓՄՁ հաշվապահների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավարությամբ իրականացվող կոնսորցիումի միջոցով գործարկվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհների շրջանակներում: «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը ֆիանսավորվում է Եվրոպական միության կողմից:

Հայաստանի ՓՄՁ հաշվապահների ասոցիացիա

ՀՀ, ք.Երևան, Վաղարշյան 12, ԱԿՑԵՌՆ-ի շենք, 5-րդ հարկ
011-60-00-00 | 041-60-00-90
Mon: 09:00-18:00 - Fri: 09:00-18:00