2018 թվականի հունիսի 1-ին Հայաստանի ՓՄՁ Հաշվապահների Ասոցիացիան հյուրընկալել էր Իրավաբանների Հայկական Ասոցիացիայի ներկայացուցիչներին՝ Ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանի գլխավորությամբ:
Հանդիպման ժամանակ Կարեն Զադոյանը ներկայացրեց Իրավաբանների Հայկական Ասոցիացիայի գործունեությունը, հիմնական առաքելությունը, իրականացրած և ընթացիկ ծրագրերը, իսկ Հայաստանի ՓՄՁ Հաշվապահների Ասոցիացիայի գործունեությունը, առաքելությունն ու հիմնական նպատակները ներկայացրեց Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև գործընկերության եզրերն ու համագործակցության հնարավորությունները:

