կրթություն որակավորում Հսկողություն

Անդամակցիր հիմա

Նորություններ

bwd    1/5  fwd
28.06.2019
«ՀՀ հարկման այլընտրանքային համակարգերի մոնիթորինգի և բարելավման ծրագրի» շրջանակներում կազմակերպված հանդիպում-քննարկում

2019թ. հունիսի 28-ին Երևան քաղաքում տեղի ունեցավ «ՀՀ հարկման այլընտրանքային համակարգերի մոնիթորինգի և բարելավման ծրագրի» շրջանակներում կազմակերպված հանդիպում-քննարկում և ծրագրի արդյունքների ամփոփում:

Հանդիպման ընթացքում «Հայաստանի ՓՄՁ հաշվապահների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ, Ծրագրի ղեկավար Վահագն Համբարձումյանը ներկայացրեց 10 մարզերում իրականացրած հանդիպումների ընթացքում բացահայտված խնդիրները և դրանց լուծման համար մշակված առաջարկությունների փաթեթը:

Այս հանդիպումը կազմակերպվել էր «ՀՀ հարկման այլընտրանքային համակարգերի մոնիթորինգի և բարելավման ծրագրի» շրջանակներում: Ծրագիրը իրականացնում է «Հայաստանի ՓՄՁ հաշվապահների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավարությամբ իրականացվող կոնսորցիումի միջոցով գործարկվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհների շրջանակներում: «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը ֆիանսավորվում է Եվրոպական միության կողմից:

Հայաստանի ՓՄՁ հաշվապահների ասոցիացիա

ՀՀ, ք.Երևան, Վաղարշյան 12, ԱԿՑԵՌՆ-ի շենք, 5-րդ հարկ
(011) 60 00 00 | (041) 60 00 90
Երկ: 09:00-18:00 - Ուրբ: 09:00-18:00