կրթություն որակավորում Հսկողություն

Անդամակցիր հիմա

Անդամներ եվ անդամակցություն

Ինչու անդամակցել

 

Հայաստանի ՓՄՁ հաշվապահների ասոցիացիան այսօր երկրում, թերևս, միակ հասարակական կառույցն է, որն իր առջև խնդիր է դրել լուծումներ տալու փոքր ու միջին ձեռնարկատիրության ոլորտում հարկային ու հաշվապահական հաշվառման խնդիրներին: Ասոցիացիայի հիմնական խնդիրներից մեկը հանրապետությունում ՓՄՁ հաշվապահների միջոցով ոլորտի գերակա խնդիրների վերհանումն է, ներկայացումը համապատասխան մարմիններին և գործակցությունը դրանց լուծման ուղղությամբ:

Անդամակցությունը նոր հնարավորություններ է ստեղծում մասնագիտական հետագա զարգացման և մասնագիտական կարգավիճակի բարձրացման համար: Ասոցիացիայի անդամները կարող են օգտվել իրենց ընձեռնված մի շարք յուրահատուկ արտոնություններից, որոնք ներառում, բայց չեն սահմանափակվում հետևյալ հնարավորություններով. 

ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ

Մասնակցել պարբերաբար կազմակերպվող Ասոցիացիայի անդամների հանդիպումներին (այդ թվում՝ սեմինարներին, գիտաժողովներին, կլոր սեղաններին և այլն), որոնց ընթացքում ինչպես մասնավոր հատվածի առաջատար մասնագետները, այնպես էլ վարչարարություն իրականացնող մարմինների ներկայացուցիչները ներկայացնում են իրենց փորձն ու պատասխանում բարձրացված հարցադրումներին:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Եռամսյակը մեկ էլեկտրոնային եղանակով ստանալ հարկային-մաքսային վարչարարությանը, ինչպես նաև աշխատանքային հարաբերությունները և հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական դաշտի նորություններ:

ԳՐԱԴԱՐԱՆ

Օգտվել Ասոցիացիայի կողմից հրատարակվող մասնագիտական գրականությունից, իսկ այլ հրատակչությունների կողմից տպագրված մասնագիտական գրականության ձեռքբերման մասով ստանալ հատուկ զեղչեր:

ԶԵՂՉԵՐ

Օգտվել Հաշվապահաների և աուդիտորների ուսումնական կենտրոնի կողմից պարբերաբար կազմակերպվող տարբեր տեսակի միջոցառումներից (սեմինարներ, վերապատրաստումներ և այլն) 20-50 տոկոս զեղչված սակագներով:

Թափուր աշխատատեղերի մասին տեղեկացում

Պարբերաբար տեղեկանալ ասոցիացիայի կողմից անդամներին ծանուցվող թափուր աշխատատեղերի մասին:

 

Անդամության կարգ

 

Ասոցիացիայի անդամ կարող են դառնալ բարձրագույն կրթություն ունեցող կամ անդամության դիմում ներկայացնելու օրվան նախորդող վերջին երեք տարվա ընթացքում առնվազն մեկ տարվա հաշվապահի մասնագիտական փորձ կամ Ասոցիացիայի կողմից որակավորում ստացած ՀՀ կամ օտարերկրյա քաղաքացիները, ինչպես նաև հասարակական կազամակերպության անդամ դառնալու իրավունք ունեցող իրավաբանական անձինք, որոնք ընդունում են Ասոցիացիայի կանոնադրությունը և իրենց գործունեությամբ նպաստում են Կազմակերպության կանոնադրական նպատակների իրագործմանը: Միևնույն ժամանակ Ասոցիացիայի անդամ չեն կարող լինել այն անձինք, ովքեր դատարանի վճռով ճանաչվել են անգործունակ կամ սահմանափակ գործունակ, դատապարտվել են դիտավորությամբ կատարված հանցագործության համար, և նրանց դատվածությունը մարված կամ հանված չէ, նախկինում հեռացվել են Ասոցիացիայի անդամությունից:

Ասոցիացիայի անդամակցության համար անդամության թեկնածուները ներկայացնում են անդամության կարգով սահմանված Դիմումը և փաստաթղթերը՝ մուտքագրելով Ասոցիացիայի պաշտոնական կայքէջի համապատասխան` Անդամակցություն բաժին: Լրացված դիմումը անհրաժեշտ է տպել կայքէջի համապատասխան բաժնից, ստորագրել և էլեկտրոնային եղանակավ անհրաժեշտ փաստատղթերի հետ միասին ուղարկել հետևյալ էլ. հասցեին՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

Անդամակցությունը և անդամությունից դուրս գալը հաստատվում է խորհրդի կամ նրա կողմից լիազորված մասնագիտական հանձնաժողովի որոշմամբ դիմումի ստացման օրվանից ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում: Ասոցիացիայի անդամին անդամագրումից հետո տրվում է սահմանված վկայական:

 

 

 

 

Հարգելի պարոն Համբարձումյան.

Մանրամասն ծանոթացել եմ «ՀՓՄՁՀԱ» ՀԿ-ի կանոնադրությանը, հավաստիացնում եմ, որ համապատասխանում եմ կանոնադրության 10.2. և 10.5. կետերի պահանջներին:

Խնդրում եմ Ձեզ անդամագրել ինձ «ՀՓՄՁՀԱ» ՀԿ-ին:

Կից էլեկտրոնային եղանակով ներկայացնում եմ (ուղարկում եմ)՝

Հայաստանի ՓՄՁ հաշվապահների ասոցիացիա

ՀՀ, ք.Երևան, Վաղարշյան 12, ԱԿՑԵՌՆ-ի շենք, 5-րդ հարկ
(011) 60 00 00 | (041) 60 00 90
Երկ: 09:00-18:00 - Ուրբ: 09:00-18:00