կրթություն որակավորում Հսկողություն

Անդամակցիր հիմա

Մեր Մասին

Հայաստանի ՓՄՁ հաշվապահների ասոցիացիան հիմնադրվել է 2014թ. նոյեմբերի 10-ին՝ Հայաստանում գործող մի քանի տասնյակ հաշվապահական հաշվառման գրասենյակների ներկայացուցիչների նախաձեռնությամբ: Այն հասարակական մասնագիտական միավորում է, որի առաքելությունն է աջակցել Հայաստանի Հանրապետությունում ՓՄՁ հաշվապահական և հարկային հաշվառման համակարգի և գործունեության զարգացմանը: Ասոցիացիայի գլխավոր նպատակներից է ՓՄՁ ոլորտի հաշվապահների մասնագիտական-սոցիալական պատասխանատվության բարձրացմամբ նպաստել քաղաքացիական հասարակության զարգացմանը: Առաքելության իրագործման նպատակով Ասոցիացիան ակտիվորեն համագործակցում է բազմաթիվ հաշվապահների հետ, կազմակերպում և անց է կացնում նրանց վերապատրաստման և ուսուցման դասընթացներ, ապահովում է իրավական ակտերով և մասնագիտական գրականությամբ, իրականացնում է օրենսդրական խորհրդատվություններ:

ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ԵՆ՝

  • Աջակցել Հայաստանի Հանրապետությունում փոքր և միջին ձեռնարկատիրության (այսուհետ՝ ՓՄՁ) հաշվապահական և հարկային հաշվառման համակարգի և գործունեության զարգացմանը,
  • ՓՄՁ ոլորտի հաշվապահների մասնագիտական-սոցիալական պատասխանատվության բարձրացմամբ նպաստել քաղաքացիական հասարակության զարգացմանը, այդ թվում պետություն-մասնավոր գործընկերության (այսուհետ՝ ՊՄԳ) զարգացմանը,
  • Պետական, միջազգային և այլ կազմակերպություններում ստեղծված խորհուրդներում, հանձնաժողովներում և այլ մարմիններում ՓՄՁ ոլորտին վերաբերվող իրավական ակտերի, փաստաթղթաշրջանառության կամ այլ նմանատիպ հարցերի հետ առնչվող հանրային քննարկումներին ներկայացուցիչների միջոցով մասնակցել և նպաստել հասարակության, մասնավորապես՝ ՓՄՁ շահերի պաշտպանմանը,
  • Օժանդակել փոքր և միջին կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտի (ՓՄԿ ՖՀՄՍ) ներդրմանը,
  • Օժանդակել ՀՀ կառավարության կողմից ՓՄՁ ոլորտին վերաբերվող հարկային հատուկ հաշվառման կանոնակարգերի մշակմանը և ներդրմանը,
  • Նպաստել համապատասխան (մասնագիտական) միջազգային կազմակերպությունների և բնագավառի օտարերկրյա ու տեղական մասնագետների կողմից Ասոցիացիայի կրթական ծրագրերի և որակավորումների ճանաչմանը,
  • Աջակցել Ասոցիացիայի անդամների մասնագիտական հմտության և փորձառության ձեռքբերմանը,
  • Աջակցել Ասոցիացիայի անդամների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը:

Հայաստանի ՓՄՁ հաշվապահների ասոցիացիա

ՀՀ, ք.Երևան, Վաղարշյան 12, ԱԿՑԵՌՆ-ի շենք, 5-րդ հարկ
(011) 60 00 00 | (041) 60 00 90
Երկ: 09:00-18:00 - Ուրբ: 09:00-18:00