կրթություն որակավորում Հսկողություն

Անդամակցիր հիմա

Պաշտոնական հարցումներ

Հ/հ Պատասխանող մարմին Ոլորտ Թեմա Հարց ու պատասխան
1 ՀՀ ՊԵԿ Հարկային հսկողություն Դրոշմապիտակ

Հարց 

Տնտեսվարող սուբյեկտն իրականացնում է դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա ապրանքների ներմուծում, որոնց համար ապագա գնորդի հետ կնքել է պահատվության պայմանագիր, ընդ որում՝ սահմանից մինչև պահատվության պայմանագրում նշված հասցե (գնորդի տարածք) տեղափոխելիս դուրս է գրել ուղեկցող փաստաթուղթ:
Իրավունք ունի՞ արդյոք տնտեսվարող սուբյեկտը պահատվության պայմանագրում նշված հասցեում (գնորդի տարածքում) ի պահ տրված ապրանքները դրոշմապիտակներով դրոշմավորել, այնուհետև այդ ապրանքներն օտարել պահառուին:

 Պատասխան

2  ՀՀ ՊԵԿ Շրջանառության հարկ   Հարկման օբյեկտ

Հարց 

«Ա» կազմակերպությունը հանդիսանում է շրջանառության հարկ վճարող և տարբեր հասցեներում սեփականության իրավունքով իրեն պատկանող շինությունները վարձակալությամբ հանձնել է «Բ» և «Գ» կազմակերպություններին: Երկու դեպքում էլ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում բաժանորդ է հանդիսանում վարձատուն՝ «Ա» կազմակերպությունը: Վարձակալության պայմանագրի համաձայն վարձակալները իրեն սպառած էլեկտրական էներգիայի դիմաց պարտավոր են փոխհատուցել վարձատուին: Փոխհատուցման չափը որոշվում է ըստ ներքին հաշվիչի ցուցմունքի:
1. «Բ» կազմակերպության հետ կնքված պայմանագրով նախատեսված է, որ սպառված էլեկտրաէներգիայի դիմաց փոխհատուցման վճարները հանդիսանում են վարձակալական վճարի բաղկացուցիչ տարր:
2. «Գ» կազմակերպության հետ կնքված պայմանագրով նախատեսված չէ, որ սպառված էլեկտրաէներգիայի դիմաց փոխհատուցման վճարները հանդիսանում են վարձակալական վճարի բաղկացուցիչ տարր:
Վերը նշված երկու դեպքերի համար՝ մինչև 2018թ.-ի հունվարի 1-ը` «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն և 2018թ.-ի հունվարի 1-ից հետո՝ ՀՀ հարկային օրենսգրքի համաձայն.
1. Արդյո՞ք վարձատուի ստացած փոխհատուցումը համարվելու է շրջանառության հարկով հարկվող օբյեկտ՝ եթե այո, ապա ի՞նչ դրույքաչափով:
2. Պարտավո՞ր է արդյոք «Ա» կազմակերպությունը «Բ» և «Գ» կազմակերպություններին փոխհատուցման չափով դուրս գրել հաշվարկային փաստաթուղթ, եթե ոչ, ապա ի՞նչ փաստաթղթով պետք է փաստաթղթավորել գործարքը: 

Պատասխան

3  ՀՀ ՊԵԿ Հարկ վճարողներ, հարկային մարմիններ և հաշվետվական համակարգ   Հաշվարկային փաստատթուղթ

 Հարց 

ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունը Հայաստանի Հանրապետությունում իրականացնում է հյուրանոցային ծառայությունների մատուցման գործունեություն և աշխատում է ընդհանուր կարգով հարկման ռեժիմում: Կազմակերպությունը հյուրանոցային ծառայությունների մատուցման մասին տեղեկություն է տեղադրում այլ պետությունների կայքերում՝ գները ներկայացնելով տվյալ պետության արժույթով: Կայքերում տեղադրված տեղեկությունների միջոցով այդ պետությունների քաղաքացիները կարողանում են գրանցվել որպես հյուրանոցի հաճախորդ և ամրագրել օրեր՝ ծառայություններից օգտվելու համար:
Վերը նշված գործարքների դեպքում կարո՞ղ է արդյոք կազմակերպությունը օտարերկրյա ֆիզիկական անձանցից գումարները գանձել արտարժույթով, և ի՞նչ կարգով պետք է փաստաթղթավորվեն այդ գործարքները:

Պատասխան

4   ՀՀ ՊԵԿ

 Հարկային հսկողոթյուն

Դրամարկղային գործառնություն 

 Հարց 

Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 388-րդ հոդվածի 4-րդ մասի՝ «Գանձապահի պարտականությունները չեն կարող դրվել կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ այն աշխատակիցների վրա, որոնք իրավունք ունեն ստորագրել դրամարկղային փաստաթղթերը, բացառությամբ այն կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի, որոնց աշխատակիցների թիվը չի գերազանցում երեքը»:
Արդյո՞ք նշված աշխատակիցների թվի մեջ ներառվում են հղիության և ծննդաբերության կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվողները՝ փաստացի չաշխատողները:

Պատասխան

5   ՀՀ ՊԵԿ Հարկային հսկողություն  Դրոշմապիտակ 

 Հարց 

Տնտեսվարող սուբյեկտն իրականացնում է դրոշմավորման ենթակա ապրանքների ներմուծում: Այդ ապրանքները փաթեթավորված են 25 կգ-ոց պարկերով, իսկ ամեն 50 պարկը դասավորված է պալետի վրա և այդ վիճակով հերմետիկ փաթեթավորված արտադրողի կողմից: Այսպիսով մեկ փաթեթում ներառված են 50 պարկ ապրանքներ: Այդ ապրանքները ներմուծվում են փաթեթների տեսքով և տնտեսվարող սուբյեկտի կողմից հնարավոր է իրացվեն և՛ փաթեթներով, և՛ առանձին պարկերով:
Տնտեսվարող սուբյեկտը փաթեթով իրացնելու դեպքում կարո՞ղ է արդյոք դրոշմավորել միայն փաթեթը՝ առանց փաթեթում ներառված պարկերի դրոշմավորման:

Պատասխան

6   ՀՀ ՊԵԿ  Հարկ վճարողներ, հարկային մարմիններ և հաշվետվական համակարգ  Հաշվարկային փաստաթուղթ 

 Հարց 

Տնտեսվարող սուբյեկտն իրականացնում է ավտոմոբիլային տրանսպորտով միջպետական բեռնափոխադրումների ծառայությունների մատուցման գործունեություն և աշխատում է ընդհանուր կարգով հարկման ռեժիմում: Բեռնափոխադրման ծառայությունների մատուցման ժամանակ տնտեսվարող սուբյեկտը Հայաստանի Հանրապետությունից դուրս իրականացնում է մի շարք ձեռքբերումներ՝ դիզելային վառելիք, բենզին, քսայուղ, սեղմված բնական գազ և այլն:
Նշված ձեռքբերումներն ինչպիսի՞ փաստաթղթերով հիմնավորված լինելու դեպքում տնտեսվարող սուբյեկտը կարող է նվազեցնել համախառն եկամտից՝ շահութահարկի հարկման բազան որոշելիս:

Պատասխան

7   ՀՀ ՊԵԿ  Ավելացված արժեքի հարկ Ինքնահաշիվ 

 Հարց 

Ռեզիդենտ կազմակերպությունն աշխատում է ընդհանուր կարգով հարկման ռեժիմում և իրականացնում է բացառապես արտոնագրային հարկով հարկվող գործունեություն: Կազմակերպությունը Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունից ձեռք է բերել ապրանքներ՝ ապրանքների մատակարարման վայրը համարվում է Հայաստանի Հանրապետությունը, իսկ մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձից ստացել է ծառայություններ՝ ծառայությունների մատուցման վայրը համարվում է Հայաստանի Հանրապետությունը:
Նշված դեպքերում ԱԱՀ-ի հաշվարկման (այդ թվում՝ հարկային հաշվի դուրս գրման) և վճարման պարտավորությունը ոչ ռեզիդենտ կազմակերպության և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի փոխարեն՝ որպես հարկային գործակալ, արդյո՞ք պետք է կրի ռեզիդենտ կազմակերպությունը:

Պատասխան

8   ՀՀ ՊԵԿ  Շրջանառության հարկ  Նվազեցվող ձեռքբերում 

 Հարց 

Շրջանառության հարկով հարկվող տնտեսվարող սուբյեկտն իրականացնում է մրգի և բանջարեղենի մանրածախ առևտուր: Մրգի և բանջարեղենի որոշակի մասի ձեռքբերումները կատարում է անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ գյուղացուց և կազմում երկկողմանի հաստատված գնման ակտ:
Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի` կարո՞ղ է արդյոք տնտեսվարող սուբյեկտը երկկողմանի հաստատված գնման ակտը համարել անմիջական վաճառքի նպատակով ձեռք բերված ապրանքների գծով կատարված ծախսերը հաստատող փաստաթուղթ և առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ստացվող եկամուտների մասով հաշվարկված շրջանառության հարկի գումարից կատարել դրանց 4 տոկոսը կազմող գումարի չափով նվազեցում:

Պատասխան

9   ՀՀ ՊԵԿ  Ավելացված արժեքի հարկ  Բացառապես արտոնագրային հարկ վճարող

 Հարց 

Տնտեսվարող սուբյեկտն աշխատում է ընդհանուր կարգով հարկման ռեժիմում և իրականացնում է բացառապես արտոնագրային հարկով հարկվող գործունեություն:
Նշված դեպքում արդյո՞ք տնտեսվարող սուբյեկտը պետք է ներկայացնի ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվարկ:

Պատասխան

10   ՀՀ ՊԵԿ  Ավելացված արժեքի հարկ ԵՏՄ արտահանում 

 Հարց 

Ավելացված արժեքի հարկ վճարող տնտեսվարող սուբյեկտն իրականացնում է ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների արտահանում Հայաստանի Հանրապետության տարածքից ԵՏՄ անդամ պետություն:
1. Ապրանքներն արտահանվել են՝ մատակարարվել են 10.01.2018թ.-ին, սակայն արտահանման հարկային հայտարարագիրը հարկային մարմին է ներկայացվել 05.02.2018թ.-ին: Ո՞ր հաշվետու ժամանակաշրջանի ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվարկում պետք է նշված գործարքը ներառել որպես ավելացված արժեքի հարկի 0 տոկոս դրույքաչափով հարկվող գործարք:
2. Արդյո՞ք սահմանված է արտահանման հարկային հայտարարագիրը հարկային մարմին ներկայացնելու վերջնաժամկետ:
3. Արտահանման հարկային հայտարարագիրը հարկային մարմին չնեկայացնելու դեպքում նշված գործարքի հարկման բազան ո՞ր օրվա փոխարժեքով է հաշվարկվում:
4. Արտահանման հարկային հայտարարագիրը հարկային մարմին չներկայացնելու դեպքում նշված գործարքի նկատմամբ ի՞նչ դրույքաչափ է կիրառվում և ո՞ր հաշվետու ժամանակաշրջանի ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվարկում պետք է ներառվի գործարքը:

Պատասխան

11   ՀՀ ՊԵԿ  Հարկային հսկողություն  Ապրանքների մնացորդի հաշվառում 

 Հարց 

ՀՀ հարկային օրենսգրքի 457-րդ հոդվածի 2-րդ մասում ներառված տնտեսվարող սուբյեկտների կողմից, ըստ մատակարարման և պահպանման առանձին վայրերի, համապատասխան օրվա դրությամբ, ապրանքների մնացորդների հաշվառում չվարելու դեպքում ի՞նչ պատասխանատվություն է սահմանված և հարկային մարմնի կողմից ստուգման ժամանակ ինչքա՞ն է ընդունվելու այդ օրվա դրությամբ ապրանքների մնացորդները:

Պատասխան

12   ՀՀ ՊԵԿ  Ավելացված արժեքի հարկ  Հարկման օբյեկտ

Հարց 

 Ընդհանուր կարգով հարկման ռեժիմում աշխատող (ԱԱՀ վճարող) տնտեսվարող սուբյեկտն իրականացնում է տրանսպորտային՝ բեռների և ուղևորների փոխադրման ծառայությունների մատուցման գործունեություն:
1. Հայաստանի Հանրապետությունում սկսվող և Արցախի Հանրապետությունում ավարտվող (և հակառակը) բեռնափոխադրումներն ԱԱՀ-ի ի՞նչ դրույքաչափով են հարկվելու:
2. Արցախի Հանրապետությունում սկսվող և Արցախի Հանրապետությունում ավարտվող բեռնափոխադրումներն ու ուղևորափոխադրումներն արդյո՞ք կհամարվեն ԱԱՀ-ով հարկման օբյեկտներ:
3. Հայաստանի Հանրապետությունում սկսվող և Արցախի Հանրապետությունում ավարտվող (և հակառակը) ուղևորափոխադրումներն արդյո՞ք կհամարվեն արտոնագրային հարկով հարկվող օբյեկտներ:

Պատասխան

13   ՀՀ ՊԵԿ  Հարկ վճարողներ, հարկային մարմիններ և հաշվետվական համակարգ   Դրոշմանիշային վճար

 Հարց 

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին վճարված գումարների (դրանց մի մասի) վերադարձման համար պետք է հարկային մարմնից ստանալ տեղեկանք՝ նախորդ տարում վճարված դրոշմանիշային վճարների չափի մասին: Նախորդ տարում վճարված դրոշմանիշային վճարների չափի մասին տեղեկանքը ստանալու համար անհրաժեշտ է հարկային մարմին ներկայացնել գործատուից ստացված տեղեկանքն առ այն, որ դրոշմանիշային վճարները պահվել են վարձու աշխատողից: Գործատուն՝ անհատ ձեռնարկատերը, մինչև «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին վճարված գումարների (դրանց մի մասի) վերադարձման դիմումի ներկայացման համար սահմանված վերջնաժամկետը մահացել է, ուստի հնարավոր չէ գործատուից ստանալ վերը նշված տեղեկանքը:
Խնդրում եմ պարզաբանել, վերոնշյալ դեպքում ինչպե՞ս է հնարավոր հարկային մարմնից ստանալ նախորդ տարում վճարված դրոշմանիշային վճարների չափի մասին տեղեկանքը՝ առանց գործատուի (հարկային գործակալի) տրամադրած տեղեկանքի ներկայացման:

Պատասխան

14   ՀՀ ՊԵԿ  Հարկերի համակարգ  Փոխարժեք

 Հարց 

Տնտեսվարող սուբյեկտը 2018թ. փետրվարի 2-ին և փետրվարի 5-ին իրականացրել է ԵՏՄ անդամ համարվող պետությունից՝ Ռուսաստանի Դաշնությունից ապրանքների ներմուծում:
1. Փետրվարի 2-ին ներմուծված ապրանքների մասով հարկային հայտարարագիրը ներկայացրել է փետրվարի 13-ին ժամը 11:00-ին. հայտարարագրի ներկայացման պահին ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված ռուսական ռուբլու միջին փոխարժեքը դեռևս նախորդ օրվա՝ փետրվարի 12-ի հրապարակվածն էր՝ 8.32 ՀՀ դրամ.
2. Փետրվարի 5-ին ներմուծված ապրանքների մասով հարկային հայտարարագիրը ներկայացրել է փետրվարի 13-ին ժամը 17:00-ին. հայտարարագրի ներկայացման պահին ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված ռուսական ռուբլու միջին փոխարժեքը արդեն տվյալ օրվա հրապարակվածն էր՝ 8.34 ՀՀ դրամ:
Վերոնշյալ ներմուծումների ձևավորվող հարկման բազաները և ապրանքների սկզբնական արժեքները որոշելու նպատակով ո՞ր փոխարժեքը (փոխարժեքները) պետք է հիմք ընդունել:

Պատասխան

15   ՀՀ ՊԵԿ  Շրջանառության հարկ  Շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն 

Հարց 

 Անհատ ձեռնարկատերը հաշվառվել է 02.02.2018թ.-ին և նույն օրը հարկային մարմին է ներկայացրել հարկային մարմնի հաստատած ձևով հայտարարություն՝ անորոշ ժամկետով գործունեությունը դադարեցնելու մասին: 26.02.2018թ. հարկային մարմին է ներկայացրել հարկային մարմնի հաստատած ձևով հայտարարություն՝ գործունեությունը վերսկսելու մասին:
1. ՀՀ հարկային օրենսգրքի 254 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն անհատ ձեռնարկատերը 2018 թվականին շրջանառության հարկ վճարող համարվելու համար, որպես հարկային տարվա ընթացքում անհատ ձեռնարկատեր հաշվառված, պետք է հարկային մարմին ներկայացնի շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն` մինչև 22.02.2018թ. ներառյալ:
2. ՀՀ հարկային օրենսգրքի 254 հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն անհատ ձեռնարկատերը 2018 թվականին շրջանառության հարկ վճարող համարվելու համար, որպես մինչև հարկային տարվա փետրվարի 20-ը ներառյալ գործունեություն չիրականացրած (գործունեությունը դադարեցրած), պետք է հարկային մարմին ներկայացնի շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն` մինչև 18.03.2018թ. ներառյալ:
Վերոնշյալ դեպքում ո՞ր ժամկետը կհամարվի 2018 թվականին շրջանառության հարկ վճարող համարվելու համար անհատ ձեռնարկատիրոջ կողմից ներկայացվող հայտարարության վերջնաժամկետ:

Պատասխան

16  ՀՀ ՏԶՆՆ  Գործունեությունների թույլտվություններ  Գործունեության դասակարգիչ

 Հարց 

Տնտեսվարող սուբյեկտը ներմուծում է ապրանքներ՝ 20 կգ-անոց պարկերով, սակայն այդ ապրանքները փաթեթավորում է 5 կգ-անոց պարկերում և օտարում:
Տնտեսական գործունեության տեսակի ո՞ր դասակարգչին է դասվելու վերոնշյալ գործունեությունը:

Պատասխան

17 ՀՀ ՏԶՆՆ   Գործունեությունների թույլտվություններ  Գործունեության դասակարգիչ

 Հարց 

1. Տնտեսվարող սուբյեկտը ձեռք է բերում վթարի ենթարկված և օգտագործման համար ոչ պիտանի ավտոմեքենաներ, մասնատում է այն օգտագործման համար պիտանի մասերի (դետալների) և վաճառում դրանք:
2. Միաժամանակ ձեռք է բերում ավտոմեքենաներ, իրականացնում է այդ ավտոմեքենաների մասերի և դետալների նորոգումներ, արտաքին տեսքի փոփոխումներ (արտաքին թյունինգ), գործարանային պարամետրերի հզորացումներ և ավելացումներ, իսկ այնուհետև վաճառում այդ ավտոմեքենաները:
Տնտեսական գործունեության տեսակի ո՞ր դասակարգիչներին են դասվելու վերոնշյալ գործունեությունները:

Պատասխան

18   ՀՀ ՊԵԿ  Հարկ վճարողներ, հարկային մարմիններ և հաշվետվական համակարգ   Թղթային հաշվարկային փաստաթղթեր

 Հարց 

Համաձայն «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի «գ» ենթակետի՝ «Բժշկական օգնության դիմելիս, ինչպես նաև բժշկական օգնություն և սպասարկում ստանալիս յուրաքանչյուր ոք իրավունք ունի` պահանջել բժշկի օգնությանը դիմելու փաստի, իր առողջական վիճակի, հետազոտման, ախտորոշման և բուժման ընթացքում պարզված տեղեկությունների գաղտնիության ապահովում, բացի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերից»:
Կազմակերպությունն իրականացնում է բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման գործունեություն և ֆիզիկական անձ հաճախորդների հետ կնքում է ծառայությունների մատուցման պայմանագրեր:
Նշված դեպքում իրավունք ունի՞ արդյոք կազմակերպությունը հիմք ընդունել վերոնշյալ օրենքի դրույթը և համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 56-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մատուցված ծառայությունների գծով հաշվարկային փաստաթղթերը, որպես գաղտնիք համարվող տեղեկատվություն պարունակող հաշվարկային փաստաթղթեր, դուրս գրել թղթային եղանակով:

Պատասխան

19   ՀՀ ՊԵԿ  Շահութահարկ Ծախս 

 Հարց 

Ընդհանուր կարգով հարկման ռեժիմում աշխատող (ԱԱՀ վճարող) տնտեսվարող սուբյեկտը գործունեության իրականացման նպատակով հանդիսացել է պատվիրատու՝
1. հիմնական միջոցի (խողովակաշարի) տեղադրման համար, կատարելով համայնքային սեփականություն հանդիսացող ճանապարհի հարթեցման աշխատանքներ, մասնավորապես՝ գրունտի հարթեցում,
2. համայնքային սեփականություն հանդիսացող ջրային գծերի գլխամասային հանգույցից (ջրավազանից) օգտվելու համար, հանգույցում կատարելով բետոնային աշխատանքներ, ճաղավանդակների տեղադրում և հանգույցի մաքրման աշխատանքներ:
Կատարված աշխատանքները անխուսափելի էին՝ հիմնական միջոցի տեղադրման, ինչպես նաև գլխամասային հանգույցից (ջրավազանից) օգտվելու համար, իսկ հիմնական միջոցի շահագործումը և հանգույցից օգտվելը ուղղակիորեն կապված են տնտեսվարող սուբյեկտի բնականոն գործունեության ապահովման հետ:
Կատարված աշխատանքների գծով տնտեսվարող սուբյեկտը ստացել է հարկային հաշիվներ կապալառու կազմակերպությունից:
Վերոնշյալ ընդունված աշխատանքների մասով.
1. կարո՞ղ է արդյոք տնտեսվարող սուբյեկտը «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն հարկվող շահույթը որոշելիս կատարել նվազեցումներ,
2. ծախսերը ընթացի՞կ, թե՞ կապիտալ բնույթի պետք է դասակարգվեն:

Պատասխան

20   ՀՀ ՊԵԿ  Հարկերի համակարգ Առաքման վայր 

 Հարց 

Տնտեսվարող սուբյեկտը գյուղատնտեսական արտադրանք արտադրող անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձից ձեռք է բերում կենդանի անասուններ և դրանք նախքան իր պահեստ տեղափոխելը մորթման նպատակով սկզբից տեղափոխում է այլ տնտեսվարող սուբյեկտին պատկանող սպանդանոց և մորթը կազմակերպելուց հետո դրանք արդեն մսի տեսքով տեղափոխում է իր պահեստ:
Նշված դեպքում տնտեսվարող սուբյեկտը ֆիզիկական անձից ապրանքը ձեռք բերելուց և սպանդանոց տեղափոխելուց` դուրս գրվող ապրանքի տեղափոխության բեռնագրում, որպես առաքման վայրի հասցե, կարո՞ղ է նշել այն վայրի հասցեն, որտեղից ձեռք է բերում ապրանքը, այս դեպքում ֆիզիկական անձի բնակության հասցեն:

Պատասխան

21   ՀՀ ՊԵԿ  Հարկերի համակարգ  Փոխարժեք

 Հարց 

Ռեզիդենտ կազմակերպությունը ԵՏՄ անդամ պետությունից ներմուծել է ապրանքներ, որոնց բեռնափոխադրումը իրականացրել է ապրանքներ մատակարարող նույն ոչ ռեզիդենտ կազմակերպությունը: Բեռնափոխադրման ծառայության մատուցումը ստացվել է նույն ապրանքների մատակարարման հաշվով՝ առանձին տողով:
Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետի ներմուծված ապրանքների սկզբնական արժեքի որոշման նպատակով հիմք է ընդունվելու ապրանքների ներմուծման հարկային հայտարարագրի ամսաթվի օրը ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից:
Ստացված բեռնափոխադրման ծառայության սկզբնական արժեքի որոշման նպատակով ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակված ո՞ր օրվա միջին փոխարժեքն է հիմք ընդունվելու:

Պատասխան

22   ՀՀ ՊԵԿ Հարկային հսկողություն  Հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառություն 

 Հարց 

1. ՀՀ հարկային օրենսգրքի 380-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ և 5-րդ կետերում հղում է արվում 126-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված գյուղատնտեսական արտադրանքի վաճառքին: Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից կանխիկ դրամով կամ պլաստիկ քարտերի միջոցով իրականացվող դրամական հաշվարկների դեպքում (ներառյալ՝ կանխավճարները, մասնակի վճարումները) հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառությունը պարտադիր չէ գյուղատնտեսական արտադրանքը միայն գյուղատնտեսական արտադրանք արտադրողների՞ կողմից վաճառելու դեպքում, թե՞ նաև վերավաճառողների կողմից վաճառելու դեպքում:
2. Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից տրանսպորտային միջոցով գյուղատնտեսական արտադրանքից տարբերվող այլ ապրանքների վաճառք իրականացնելիս կանխիկ դրամով իրականացվող դրամական հաշվարկների դեպքում արդյո՞ք պարտադիր է հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառությունը, եթե ոչ, ապա ի՞նչ փաստաթուղթ պետք է տրամադրել եկամուտը և կանխիկ վճարումը հիմնավորելու համար:

Պատասխան

23   ՀՀ ՊԵԿ  Ընտանեկան ձեռնարկատիրություն  Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ

Հարց 

 Տնտեսվարող սուբյեկտը ցանկանում է աշխատել ընտանեկան ձեռնարկատիրության համակարգում: Ձեռնարկատիրական գործունեությունը իրականացնելու է ընտանիքի անդամներից եղբոր հետ: Տնտեսվարող սուբյեկտի և եղբոր մայրերը տարբեր անձինք են:
Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսանալու համար, համաձայն հարկային օրենսգրքի 267 հոդվածի 1-ին մասի, անհրաժեշտ է օրենսգրքով սահմանված ժամկետներում հարկային մարմին ներկայացնել հարկային մարմնի հաստատած ձևով` ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն և ընտանեկան ձեռնարկատիրությունում ներգրավված անձանց` ընտանիքի անդամ լինելը հիմնավորող համապատասխան փաստաթղթեր: Համաձայն ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 2017 թվականի օգոստոսի 15-ի N 277-Ն հրամանի Հավելված 2-ի 2-րդ կետի «գ» ենթակետի՝ եղբոր դեպքում հարկային մարմին անհրաժեշտ է ներկայացնել ծննդյան վկայականների և անձնագրերի (նույնականացման քարտերի) պատճենները, իսկ ծննդյան վկայականներում ծնող(ներ)ի անունը և/կամ ազգանունը չհամընկնելու դեպքում նաև քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի կողմից համապատասխան տեղեկանք, որով կհիմնավորվի վերոնշյալ ազգակցական կապը:
Նշված դեպքում, քանի որ ծննդյան վկայականներում մայրերի անունները և ազգանունները չեն համընկնում, արդյո՞ք տնտեսվարող սուբյեկտը կարող է հանդիսանալ ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ, և եթե այո, ապա ի՞նչ փաստաթուղթ պետք է ներկայացնել ընտանիքի անդամ լինելը և ազգակցական կապը հիմնավորելու համար:

Պատասխան

24   ՀՀ ՊԵԿ  Հարկերի համակարգ  Փոխարժեք

 Հարց 

Տնտեսվարող սուբյեկտը 2018թ. ապրիլի 18-ին օրվա տարբեր ժամերի իրականացրել է արտարժույթի փոխանակում՝ դրամը փոխանակել է ռուբլիով:
1. Ժամը 14:00-ին փոխանակման պահին ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված ռուսական ռուբլու միջին փոխարժեքը դեռևս նախորդ օրվա՝ ապրիլի 17-ի հրապարակվածն էր՝ 7.83 ՀՀ դրամ.
2. Ժամը 17:00-ին փոխանակման պահին ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված ռուսական ռուբլու միջին փոխարժեքը արդեն տվյալ օրվա՝ ապրիլի 18-ի հրապարակվածն էր՝ 7.79 ՀՀ դրամ:
Վերոնշյալ գործարքների դեպքում բանկի սահմանած փոխարժեքի և ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված ռուսական ռուբլու միջին փոխարժեքի տարբերությունից ծախս կամ եկամուտ ճանաչելու նպատակով ո՞ր օրվա փոխարժեքը (փոխարժեքները) պետք է հիմք ընդունել:

Պատասխան

25   ՀՀ ՊԵԿ  Ավելացված արժեքի հարկ Բացառապես արտոնագրային հարկ վճարող 

Հարց 

 Ընդհանուր կարգով հարկման ռեժիմում աշխատող (ԱԱՀ վճարող) տնտեսվարող սուբյեկտը իրականացնում է բացառապես արտոնագրային հարկով հարկվող գործունեություն: «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի կիրառման որոշ հարցերի վերաբերյալ 14.09.2012 թվականին ընդունված N 25 պաշտոնական պարզաբանման 5-րդ կետում հստակ նշվում էր, որ բացառապես արտոնագրային վճարով հարկվող գործունեության տեսակներ իրականացնող անհատ ձեռնարկատերերի նկատմամբ «Դրամարկղային գործառնությունների մասին» ՀՀ օրենքի դրույթները կիրառելի չեն՝ անկախ ԱԱՀ-ի շեմը գերազանցելու հանգամանքից: Քանի որ «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքը 01.01.2018 թվականից ուժը կորցրած է ճանաչվել, հետևաբար վերոնշյալ պաշտոնական պարզաբանումը 01.01.2018 թվականից նույնպես ուժը կորցրած է համարվում: Հարկային օրենսգրքով վերոնշյալ հարցը կարգավորված չէ, իսկ հարկային օրենսգրքի շրջանակներում վերոնշյալ հարցը կարգավորող պաշտոնական պարզաբանում չի տրվել:
Արդյո՞ք ընդհանուր կարգով հարկման ռեժիմում աշխատող (ԱԱՀ վճարող համարվող) և բացառապես արտոնագրային հարկով հարկվող գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ կիրառելի է հարկային օրենսգրքով և 05.10.2017 թվականին ընդունված 1260-Ն որոշմամբ սահմանված դրամարկղային գործառնությունների իրականացման և դրամարկղի գրքի վարման պահանջը:

Պատասխան

26   ՀՀ ՊԵԿ Հարկային հսկողություն  Կանխիկի սահմանափակում

 Հարց 

Կազմակերպությունն իրականացնում է ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեություն: Այլ կազմակերպության հետ կնքված պայմանագրի համաձայն՝ ամսվա ընթացքում կանխիկ իրականացնում է մաս-մաս գազալիցքավորումներ՝ ՀԴՄ-ի կտրոնի տրամադրմամբ: Ամսվա վերջին օրը դուրս է գրում հարկային հաշիվ ընդհանուր գումարով՝ սահմանված կարգով «Լրացուցիչ տվյալներ» դաշտում ՀԴՄ-ի կտրոնների համարների արտացոլմամբ:
Նշված դեպքում 300 հազար դրամը (ներառյալ` ԱԱՀ-ի գումարը) որպես յուրաքանչյուր գործարքի դիմաց կանխիկ դրամով գումարի ընդունման առավելագույն չափ՝ կիրառելի է մաս-մաս գազալիցքավորման գումարի՞ նկատմամբ, թե՞ ամսվա վերջին դուրս գրված հարկային հաշվի գումարի նկատմամբ:

Պատասխան

27   ՀՀ ՊԵԿ  Հարկ վճարողներ, հարկային մարմիններ և հաշվետվական համակարգ   Հարկային հաշվարկ

 Հարց 

2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ տնտեսվարող սուբյեկտի կարգավիճակը հարկային մարմնում եղել է ժամանակավորապես դադարեցված: Հունվարի 31-ին և փետրվարի 28-ին, որպես վարչական ծախսեր, մատակարարներից ստացել է հաշվարկային փաստաթղթեր:
Տնտեսվարող սուբյեկտը ապրիլի 1-ին հարկային մարմին է ներկայացրել գործունեությունը վերսկսելու մասին հայտարարություն և սահմանված ժամկետում ներկայացրել է շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն:
ՀՀ հարկային օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն տնտեսվարող սուբյեկտը համարվում է շրջանառության հարկ վճարող գործունեությունը վերսկսելու օրվանից: Նշված դեպքում հունվար և փետրվար ամիսներին հարկման ո՞ր համակարգում է գտնվել տնտեսվարողը և ի՞նչ հարկային հաշվարկ պետք է ներկայացնի հարկային մարմին, տվյալ ժամանակաշրջանի վարչական ծախսերը հայտարարագրելու համար՝ հիմք ընդունելով ՀՀ հարկային օրենսգրքի 53-րդ հոդվածի 9-րդ մասի 2-րդ կետը:

Պատասխան

28   ՀՀ ՊԵԿ  Ավելացված արժեքի հարկ  Ինքնահաշիվ

 Հարց 

ԱԱՀ վճարող ռեզիդենտ կազմակերպությունը ԱԱՀ-ով հարկվող գործունեության հետ միաժամանակ իրականացնում է նաև արտոնագրային հարկով հարկվող գործունեություն: Կազմակերպությունը Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունից ստացել է՝
1. խորհրդատվական ծառայություն, որը վերագրվում է միայն ԱԱՀ-ով հարկվող գործունեությանը, և որի ԱԱՀ-ն կազմում է 800.000 ՀՀ դրամ,
2. բեռնափոխադրման ծառայություն (Հայաստանի Հանրապետության տարածքում), որը վերագրվում է և՛ ԱԱՀ-ով, և՛ արտոնագրային հարկով հարկվող գործունեություններին, և որի ԱԱՀ-ները կազմում են համապատասխանաբար՝ 400.000 և 300.000 ՀՀ դրամ,
3. գովազդային ծառայություն, որը վերագրվում է միայն արտոնագրային հարկով հարկվող գործունեությանը, և որի ԱԱՀ-ն կազմում է 600.000 ՀՀ դրամ:
Նշված դեպքերում ԱԱՀ-ի հաշվարկման (այդ թվում՝ հարկային հաշվի դուրս գրման) և վճարման պարտավորությունը ոչ ռեզիդենտ կազմակերպության փոխարեն՝ որպես հարկային գործակալ, ի՞նչ չափով պետք է կրի ռեզիդենտ կազմակերպությունը և որպես հաշվանցվող գումար ի՞նչ չափով պետք է արտացոլի տվյալ ամսվա ԱԱՀ-ի հաշվարկում, եթե հարկային հաշիվները դուրս գրվեն ծառայությունների ստացման հաշվետու ամսում:
Վերոնշյալ կետերում ԱԱՀ-ի գումարներն արտացոլվել են պայմանական թվերով, որոնք ենթակա են ճշգրտման` հարկային հաշիվների դուրս գրման ամսաթվի դրությամբ՝ ելնելով այդ օրը ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից: Խնդրում եմ պարզաբանումը տալ պայմանական թվերի հիման վրա:

Պատասխան

29  ՀՀ ՊԵԿ  Շահութահարկ Ծախս 

 Հարց 

Առևտրային կազմակերպությունը հարկային տարվա ընթացքում ընդհանրապես գործունեություն չի իրականացրել և եկամուտ չի ստացել, ինչպես նաև հարկման որևէ համակարգում աշխատելու վերաբերյալ հայտարարություն չի ներկայացրել: Կազմակերպությունը սեփականության իրավունքով ունի արտադրական նշանակության հիմնական միջոց, միաժամանակ նշված ժամանակահատվածում իրականացրել է վարչական ծախսեր:
Արտադրական նշանակության հիմնական միջոցի ամորտիզացիոն մասհանումները և կատարված վարչական ծախսերը արդյո՞ք պետք է որպես նվազեցումներ արտացոլվեն տվյալ տարվա համար ներկայացվող շահութահարկի հաշվարկում:

Պատասխան

30  ՀՀ ՊԵԿ  Ավելացված արժեքի հարկ  Բացառապես արտոնագրային հարկ վճարող  

 Հարց 

 Կազմակերպությունն աշխատում է ընդհանուր կարգով հարկման ռեժիմում և իրականացնում է բացառապես արտոնագրային հարկով հարկվող գործունեություն: Կազմակերպությունը հաստոցների ձեռքբերման գծով ստացել է հարկային հաշիվներ, ինչպես նաև ներմուծել է սարքավորումներ, որոնց գծով սահմանին հաշվարկել և վճարել է ԱԱՀ-ի գումարներ:
Համաձայն Ձեր 01.04.2018թ. թիվ 06/3.2/16416-18 գրավոր պատասխանի «Հարկման ընդհանուր համակարգի շրջանակներում բացառապես արտոնագրային հարկ վճարող համարվողի կողմից հարկման ենթակա գործունեության տեսակի (տեսակների) մասով ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի ներկայացման հարցերի հետ կապված՝ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից մշակվել է նորմատիվ ակտի նախագիծ, որով նախատեսվում է համապատասխան լրացում կատարել միասնական հաշվարկի լրացման կարգում»: Եթե վերոնշյալ նախագծով ԱԱՀ վճարող հաշվառված և բացառապես արտոնագրային հարկով հարկվող գործունեություն իրականացնողները չներկայացնեն ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկ, ապա հետագայում հաստոցների և սարքավորումների օտարման պահին ԱԱՀ վճարող համարվելու դեպքում կազմակերպությունը ինչպե՞ս պետք է արտացոլի օրենսդրությամբ սահմանված վերաձևակերպվող ԱԱՀ-ի հաշվանցվող գումարները` օտարման հաշվետու ժամանակաշրջանի ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկում:

Պատասխան

31  ՀՀ ՊԵԿ  Գործունեությունների թույլտվություններ Առևտրի իրականացման վայրի կազմակերպիչ   

Հարց 

 Տնտեսվարող սուբյեկտը սեփականության իրավունքով իրեն պատկանող տարածքում վարսավիրական ծառայության, դիմահարդարման, դեմքի մերսման, մատնահարդարման և (կամ) նման այլ ծառայության աշխատատեղի (աշխատատեղերի) համար առանձնացված մեկից ավել փոքր տարածքները վարձակալության կամ անհատույց օգտագործման է տրամադրում մեկից ավել տնտեսվարող սուբյեկտների, ովքեր նշված տարածքներում իրականացնում են վարսավիրական ծառայությունների մատուցման գործունեություն:
Արդյո՞ք նշված դեպքում վարձատուն համարվում է առևտրի իրականացման վայրի կազմակերպիչ և պարտավոր է ապահովել օրենսդրությամբ սահմանված՝ առևտրի իրականացման վայրին և կազմակերպչին ներկայացվող պահանջները:

Պատասխան

32  ՀՀ ՊԵԿ  ՀՀ ՊԵԿ 0 տոկոս դրույքաչափ   

Հարց 

 Ա և Բ կազմակերպությունները համարվում են ԱԱՀ վճարողներ:
1. Ա կազմակերպությունը վերամշակման նպատակով ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն է ներմուծել հումք, որի վերամշակման աշխատանքների կատարումը և ծառայությունների մատուցումը պայմանագրային հիմունքներով իրականացրել է Բ կազմակերպությունը, իսկ այնուհետև հումքից ստացված ապրանքը արտահանել է Ա կազմակերպությունը:
2. Ա կազմակերպությունը ԵՏՄ միասնական մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով նորոգման (վերանորոգման) նպատակով «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն է ներմուծել գույք, որի նորոգման (վերանորոգման) համար օգտագործված պահեստամասերի, դետալների, հանգույցների, այլ լրակազմող տարրերի մատակարարումը պայմանագրային հիմունքներով իրականացրել է Բ կազմակերպությունը, իսկ այնուհետև գույքը արտահանել է Ա կազմակերպությունը:
Արդյո՞ք Բ կազմակերպության վերամշակման աշխատանքների կատարումը, ծառայությունների մատուցումը և գույքի նորոգման համար ապրանքների մատակարարումը կհարկվեն ԱԱՀ-ի 0 տոկոս դրույքաչափով՝ հիմք ընդունելով ՀՀ հարկային օրենսգրքի 65-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 6-րդ կետերը:

Պատասխան

33  ՀՀ ՊԵԿ  Շրջանառության հարկ Իրացման շրջանառություն   

Հարց 

 Շրջանառության հարկ վճարող կազմակերպությունը սխալմամբ ապրիլ ամսվա մատակարարման ամսաթվով դուրս է գրել հարկային հաշիվ, որը ենթակա չէ չեղարկման: Կազմակերպությունը ապրիլ ամսվա համար հարկային մարմին է ներկայացրել ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկ, որում արտացոլել է դուրս գրված հարկային հաշիվը և վճարել է առաջացած ԱԱՀ-ն:
Նշված դեպքում դուրս գրված հարկային հաշվի գումարը ներառվելու՞ է արդյոք երկրորդ եռամսյակի շրջանառության հարկի հաշվարկում, եթե այո, ապա ի՞նչ չափով՝ ներառյալ ԱԱՀ-ն, թե՞ առանց ԱԱՀ:

Պատասխան

34  ՀՀ ՊԵԿ  Հարկային հսկողություն Հաշվարկային փաստաթուղթ   

Հարց 

 Ռեզիդենտ կազմակերպությունը Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությանը վարձակալությամբ տրամադրում է՝
1. տրանսպորտային միջոց չհամարվող շարժական գույք, որի դեպքում ծառայության մատուցման վայրը համարվում է Հայաստանի Հանրապետությունից դուրս,
2. տրանսպորտային միջոց, որի դեպքում ծառայության մատուցման վայրը համարվում է Հայաստանի Հանրապետությունը:
Ռեզիդենտ կազմակերպությունը գործարքների փաստաթղթավորման նպատակով՝ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմում է այլ փաստաթղթեր՝ արտարժույթով (արտարժույթով հաշիվներ):
Արդյո՞ք երկու դեպքում էլ ռեզիդենտ կազմակերպությունը էլեկտրոնային եղանակով պետք է դուրս գրի հաշվարկային փաստաթղթեր, եթե այո, ապա մատուցված ծառայությունների հարկման բազաները որոշելու համար, ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած ո՞ր օրվա միջին փոխարժեքն է հիմք ընդունվելու՝ արտարժույթով հաշվի ամսաթվի, թե՞ էլեկտրոնային եղանակով դուրս գրված հաշվարկային փաստաթղթի դուրս գրման ամսաթվի:

Պատասխան

35  ՀՀ ՊԵԿ  Գործունեությունների թույլտվություններ Գործունեության դասակարգիչ   

Հարց 

 Տնտեսվարող սուբյեկտն իրականացնում է խոզերի տոհմանյութի (սերմնահեղուկի) արտադրության գործունեություն և աշխատում է ընդհանուր կարգով հարկման ռեժիմում: Սերմնահեղուկը ստանում է արու խոզերից՝ հատուկ սարքավորումների (խողովակների) միջոցով: Ստացված սերմնահեղուկը մինչև օտարելը, որակական հատկանիշների պահպանման նպատակով, պահվում է հատուկ սառնարաններում, այնուհետ արհեստական բեղմնավորման նպատակով օտարվում է այլ անձանց:
Նշված տոհմանյութը՝ համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասի, համարվում է՞ արդյոք գյուղատնտեսական արտադրանք, եթե այո, ապա ո՞ր տեսակին է դասվում:

Պատասխան

36  ՀՀ ՏԶՆՆ  Գործունեությունների թույլտվություններ Գործունեության դասակարգիչ   

Հարց 

 Տնտեսվարող սուբյեկտը Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք է բերում ապրանքներ՝ 10 կգ-անոց պարկերով, այնուհետև այդ ապրանքները վերափաթեթավորում է 2 կգ-անոց պարկերում և օտարում:
Տնտեսական գործունեության տեսակի ո՞ր դասակարգչին է դասվելու վերոնշյալ գործունեությունը:

Պատասխան

37  ՀՀ ՊԵԿ  Հարկային հսկողություն Կանխիկի սահմանափակում   

Հարց 

 Տնտեսվարող սուբյեկտը, որը, օրենսդրությամբ սահմանված կարգով, ունի դրամարկղային գործառնությունների իրականացման, դրանց փաստաթղթավորման, դրամարկղային գրքի գրանցման և դրամարկղային գրքի վարման պահանջ, ՀՀ տարածքից դուրս կատարել է ապրանքների ձեռքբերում, որի արժեքը գերազանցում է երեք հարյուր հազար դրամը: «Դրամարկղային գործառնությունների մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածում նշվում է, որ օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի Հանրապետության արժույթով և արտարժույթով դրամարկղային գործառնությունների իրականացումը, հետևաբար 6-րդ հոդվածում նշված կանխիկ դրամով վճարումների նկատմամբ սահմանափակումները չեն տարածվում ՀՀ սահմանից դուրս կանխիկ՝ արտարժույթով իրականացված գործարքների վրա: Քանի որ «Դրամարկղային գործառնությունների մասին» ՀՀ օրենքը 01.01.2018 թվականից ուժը կորցրած է ճանաչվել, Հայաստանի Հանրապետության արժույթով և արտարժույթով դրամարկղային գործառնությունների իրականացումը 01.01.2018 թվականից կարգավորվում է ՀՀ հարկային օրենսգրքի շրջանակներում, իսկ հարկային օրենսգրքում հստակ չի նշվում, որ օրենսգրքով կարգավորվող Հայաստանի Հանրապետության արժույթով և արտարժույթով դրամարկղային գործառնությունների իրականացումը տարածվում է միայն Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացրած գործառնություններ վրա:
Արդյո՞ք նկարագրված դեպքում՝ ՀՀ տարածքից դուրս ապրանքների ձեռքբերման դիմաց, կանխիկ՝ արտարժույթով կատարված վճարման դեպքում, կիրառելի՞ է հարկային օրենսգրքի 386-րդ հոդվածով սահմանված կանխիկ դրամով վճարումների նկատմամբ սահմանափակումները:

Պատասխան

38  ՀՀ ՊԵԿ  Հարկային հսկողություն Դրոշմապիտակ   

Հարց 

 Շրջանառության հարկ վճարող տնտեսվարող սուբյեկտն իրականացնում է դրոշմավորման ենթակա ապրանքների արտադրության գործունեություն: 01.03.2018թ.-ին ներկայացրել է «Հարկային մարմին ներկայացվող Տեղական մակագրությամբ ակցիզային դրոշմանիշների և (կամ) դրոշմապիտակների ձեռք բերման հայտ», որում նշել է ապրանքների՝ գրանցման ենթակա բոլոր տվյալները և հարկային մարմնի կողմից ստացել է վերագրված դրոշմապիտակներ: 25.03.2018թ.-ին դիմել է հարկային մարմին և ստացել է «Վերոսիստեմ» համակարգի մուտքի անվանում և գաղտնաբառ, որի միջոցով 28.03.2018թ.-ին կատարել է 01.03.2018թ.-ի հայտով ստացված դրոշմապիտակների վերագրումների ճշգրտումներ: 15.05.2018թ.-ին հարկային մարմին է ներկայացրել «Հարկային մարմին ներկայացվող Տեղական մակագրությամբ ակցիզային դրոշմանիշների և (կամ) դրոշմապիտակների ձեռք բերման հայտ»՝ ապրանքի գրանցման ենթակա բոլոր տվյալները նշելով:
Արդյո՞ք տնտեսվարող սուբյեկտը 15.05.2018թ.-ին ներկայացված հայտի դրոշմապիտակները հարկային մարմնից կստանա վերագրվա՞ծ, թե՞ նախկինում «Վերոսիստեմ» համակարգում մեկ անգամ գրանցում կամ ճշգրտում կատարելու հետևանքով՝ հարկային մարմինն այլևս վերագրումներ չի կատարի և տնտեսվարողը պետք է մինչև ապրանքների օտարումը էլեկտրոնային եղանակով գրանցումներ կատարի:

Պատասխան

39  ՀՀ ՊԵԿ  Հարկային հսկողություն Կանխիկի սահմանափակում   

Հարց 

 Տնտեսվարող սուբյեկտը, որն օրենսդրությամբ սահմանված կարգով, ունի դրամարկղային գործառնությունների իրականացման, դրանց փաստաթղթավորման, դրամարկղային գրքի գրանցման և դրամարկղային գրքի վարման պահանջ, իրականացնում է հանրային սննդի ոլորտում գործունեություն (ռեստորանի գործունեություն). պատվիրված սնունդը պատվիրատուին առաքելու համար կնքել է մեկ այլ կազմակերպության հետ առաքման ծառայության գործակալական պայմանագիր, ըստ որի, ռեստորանը տալիս է իրավունք առաքման ծառայությանը՝ որպես ռեստորանի գործակալ, առաքել իր մենյուի ապրանքները: Վերջինս տնտեսվարող սուբյեկտի կողմից սննդի համար տրամադրած ՀԴՄ կտրոնով և իր կողմից՝ որպես ծառայության մատուցման համար տրամադրած ՀԴՄ կտրոնով, սնունդը հասցնում է ֆիզիկական անձ պատվիրատուին (գնորդին): Համաձայն առաքման ծառայության պայմանագրի հավելվածի փոխադարձ հաշվարկի ակտի, որը հաստատվում է առաքման ծառայության և ռեստորանի կողմից՝ առաքման ծառայություն իրականացնող կազմակերպությունը բոլոր հաճախորդներից ստացված գումարների վճարումը ռեստորանին կատարում է կանխիկ՝ 15 օրը մեկ անգամ, ընդ որում՝ մեկ վաճառքի (ՀԴՄ կտրոնի) մասով գումարը չի գերազանցում 300.000 ՀՀ դրամը, սակայն ռեստորանին կատարված միանվագ վճարի (15 օրը մեկ անգամ) չափը գերազանցում է 3.000.000 ՀՀ դրամը:
Արդյո՞ք վերը նկարագրված դեպքում տնտեսվարող սուբյեկտի համար գործելու է հարկային օրենսգրքի 386-րդ հոդվածով սահմանված կանխիկ դրամով վճարումների նկատմամբ սահմանափակումները:

Պատասխան

40  ՀՀ ՊԵԿ  Շրջանառության հարկ  Նվազեցվող ձեռքբերում  

Հարց 

 Ֆիզիկական անձը, որը միաժամանակ հաշվառված է հարկային մարմնում որպես շրջանառության հարկ վճարող անհատ ձեռնարկատեր, ձեռք է բերել վերջինիս կողմից իրականացվող առևտրական (առք ու վաճառքի) գործունեության առարկա հանդիսացող ապրանքներ, որոնց համար մատակարարի կողմից հաշվարկային փաստաթուղթը դուրս է գրվել անձնագրային տվյալներով, այլ ոչ թե անհատ ձեռնարկատիրոջ ՀՎՀՀ-ով:
Արդյո՞ք այս դեպքում ֆիզիկական անձի կողմից ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող ապրանքի ձեռքբերումը կարելի է վերագրել անհատ ձեռնարկատիրոջ ձեռքբերումներին՝ հիմք ընդունելով «Անհատ ձեռնարկատիրոջ մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածը, և արդյունքում՝ առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ստացվող եկամուտների մասով հաշվարկված շրջանառության հարկի գումարից կատարել դրանց 4 տոկոսը կազմող գումարի չափով նվազեցում:
Խնդրում եմ հարցին պատասխանել մինչև 2018թ.-ի հունվարի 1-ը` «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն և 2018թ.-ի հունվարի 1-ից հետո՝ ՀՀ հարկային օրենսգրքի համաձայն:

Պատասխան

41  ՀՀ ՊԵԿ  Հարկային հսկողություն Դրոշմապիտակ   

Հարց 

 Արտադրող և ներմուծող չհանդիսացող կազմակերպությունը ձեռք է բերում 10 կգ-անոց պարկերով դրոշմապիտակներով դրոշմավորված ապրանքներ, այնուհետ իրականացնում է այդ ապրանքների վերատարայավորում 2 կգ-անոց պարկերում և օտարում դրանք:
Կազմակերպությունը՝ չհանդիսանալով արտադրող և ներմուծող, վերատարայավորված 2 կգ-անոց ապրանքները մինչև Հայաստանի Հանրապետության տարածքում օտարելը, արդյո՞ք պետք է դրոշմապիտակներով դրոշմավորի:
Միաժամանակ հայտնում եմ Ձեզ, որ ըստ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պաշտոնական դիրքորոշման վերոնշյալ գործունեությունը համարվում է առևտուր: Կից ներկայացվում են համապատասխան գրության և պաշտոնական դիրքորոշման լուսապատճենները:

Պատասխան

42  ՀՀ ՊԵԿ  Հարկային պատասխանատվություն  Չձևակերպված աշխատող  

Հարց 

Տնտեսվարող սուբյեկտը, որն օրենսդրությամբ սահմանված կարգով, ունի դրամարկղային գործառնությունների իրականացման, դրանց փաստաթղթավորման, դրամարկղային գրքի գրանցման և դրամարկղային գրքի վարման պահանջ, դադարեցրել է գործունեությունը 01.03.2018 թվականին, սակայն գործունեության դադարեցումից հետո շարունակում է կատարել վարչական ծախսեր, որը ՀՀ հարկային օրենսգրքի 53-րդ հոդվածի 9-րդ մասի 2-րդ կետի համաձայն չի համարվում գործունեության վերսկսում: Քանի որ կազմակերպության գործունեությունը դադարեցված է, և բոլոր աշխատողները օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատանքից ազատված են, հետևաբար բանկային և դրամարկղային գործառնություններն իրականացվում են կազմակերպության հիմնադրի կողմից:
Արդյո՞ք վերը նկարագրված դեպքում կազմակերպության նկատմամբ կարող է կիրառվել ՀՀ հարկային օրենսգրքի 412-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պատասխանատվության դրույթը:

Պատասխան

43  ՀՀ ՊԵԿ  Շրջանառության հարկ Հանրային սնունդ 

Հարց  

Շրջանառության հարկ վճարող համարվող տնտեսվարող սուբյեկտն իրականացնում է հյուրանոցային ծառայությունների մատուցում, որի շրջանակներում հյուրանոցային տնտեսության օբյեկտի այցելուի համար ապահովում է նաև սննդի կազմակերպումը և մատուցումը: Համաձայն «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի՝ հյուրանոցային ծառայություններ են համարվում տեղաբաշխման, գիշերակացի, սննդի կազմակերպման և մատուցման, ինչպես նաև կեցության հետ կապված այլ վճարովի ծառայությունները:
Վերը նկարագրված դեպքում արդյո՞ք սննդի կազմակերպումը և մատուցումը առանձին վերցրած համարվում է հանրային սննդի կազմակերպման գործունեություն, թե նշված գործունեությունը ներառվում է հյուրանոցային ծառայությունների մեջ և համարվում որպես հյուրանոցային ծառայություն:

Պատասխան

 

44  ՀՀ ՏԶՆՆ  Գործունեությունների թույլտվություններ  Գործունեության դասակարգիչ   

Հարց 

 Շրջանառության հարկ վճարող համարվող տնտեսվարող սուբյեկտն իրականացնում է հյուրանոցային ծառայությունների մատուցում, որի շրջանակներում հյուրանոցային տնտեսության օբյեկտի այցելուի համար ապահովում է նաև սննդի կազմակերպումը և մատուցումը: Համաձայն «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի՝ հյուրանոցային ծառայություններ են համարվում տեղաբաշխման, գիշերակացի, սննդի կազմակերպման և մատուցման, ինչպես նաև կեցության հետ կապված այլ վճարովի ծառայությունները:
Վերը նկարագրված դեպքում արդյո՞ք սննդի կազմակերպումը և մատուցումը առանձին վերցրած համարվում է հանրային սննդի կազմակերպման գործունեություն, թե նշված գործունեությունը ներառվում է հյուրանոցային ծառայությունների մեջ և համարվում որպես հյուրանոցային ծառայություն:

Պատասխան

45  ՀՀ ՊԵԿ  Շրջանառության հարկ Հանրային սնունդ  

Հարց 

Տնտեսվարող սուբյեկտը, պատվիրատուի կողմից տրված նյութերից՝ տվյալ դեպքում 100կգ ալյուրից, արտադրում է 130կգ հաց, մյուս հավելումները ձեռք է բերում տնտեսվարողը: Ստացված 130կգ հացից պատվիրատուին է հանձնում 100կգ հացը, իսկ 30կգ-ը մնում է տնտեսվարող սուբյեկտին որպես հատուցում:
Նկարագրված գործունեությունը արտադրություն է թե՞ ծառայության մատուցում, և տնտեսական գործունեության տեսակի ո՞ր դասակարգչին է դասվելու:

Պատասխան

46  ՀՀ ՊԵԿ  Հարկերի համակարգ  Համախառն եկամուտ  

 Հարց 

 ՀՀ հարկային օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված է, որ հաշվետու ժամանակաշրջանի համար հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ձևավորվող հարկման բազայի մասով սահմանված 6 տոկոս դրույքաչափով հաշվարկված շրջանառության հարկի գումարը նվազեցվում է տվյալ հաշվետու ժամանակաշրջանում հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության հետ կապված՝ փաստաթղթերով հիմնավորված ծախսերի (բացառությամբ հիմնական միջոցներ ձեռք բերելու կամ կառուցելու ծախսերի, հիմնական միջոցների վրա կատարվող կապիտալ և ընթացիկ ծախսերի ու հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումների, ինչպես նաև խոհարարական արտադրանք չհանդիսացող այլ ակտիվների օտարման դեպքում՝ դրանք ձեռք բերելու ծախսերի) հանրագումարի երեք տոկոսը կազմող գումարի չափով: Միաժամանակ ՀՀ հարկային օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է եկամտի առանձին տեսակներ՝ «Հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ստացվող եկամուտներ» և «Հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողների կողմից Հայաստանի Հանրապետությունում կիրառվող՝ տնտեսական գործունեության դասակարգչի «Հանրային սննդի կազմակերպում» հատվածում չներառվող՝ այլ ակտիվների օտարումից, ինչպես նաև այլ գործունեությունից ստացվող եկամուտներ»:
Արդյո՞ք ՀՀ-ում կիրառվող՝ տնտեսական գործունեության «Հանրային սննդի կազմակերպում» դասակարգչի հատվածում ներառվող, սակայն խոհարարական արտադրանք չհանդիսացող այլ ակտիվների ձեռք բերման ՀՀ հարկային օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով, ինչպես նաև նույն հոդվածի 11-13-րդ մասերով սահմանված փաստաթղթերով հիմնավորված ծախսերը ենթակա չեն նվազեցման (կարծում եմ փոփոխության նպատակը չի եղել այն, որ խոհարարական արտադրանք չհանդիսացող, սակայն ՀՀ տնտեսական գործունեության «Հանրային սննդի կազմակերպում» դասակարգչի հատվածում ներառվող այլ ակտիվների ձեռքբերման գծով կատարված ծախսերը չնվազեցվեն հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ձևավորվող շրջանառության հարկի գումարից):

Պատասխան

47  ՀՀ ՊԵԿ  Հարկային հսկողություն Դրոշմապիտակ   

 Հարց 

ՀՀ հարկային օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 27-րդ կետի համաձայն՝ համախառն եկամուտը հաշվետու ժամանակաշրջանում ստացված կամ ստացման ենթակա ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված եկամուտների հանրագումարն է: Նույն հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի համաձայն եկամուտը ձեռնարկատիրական, անձնական և (կամ) պասիվ եկամուտն է:
ՀՀ հարկային օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետի համաձայն՝ ակտիվը հարկ վճարողին սեփականության իրավունքով պատկանող ցանկացած գույքն է, գույքային իրավունքը և անձնական ոչ գույքային իրավունքը:
Վերը նշված իրավակարգավորումների համաձայն եկամտի սահմանման մեջ ներառված չեն այլ եկամուտները (ՀՀ հարկային օրենսգիրք 107-րդ հոդված 5-րդ մաս): Արդյունքում անհատույց ստացված ծառայությունները չեն համարվում ո՛չ ձեռնարկատիրական, ո՛չ անձնական և, ո՛չ էլ պասիվ եկամուտներ, ինչպես նաև չեն դասակարգվում որպես ակտիվ: Միաժամանակ համաձայն ՀՀ Կառավարության 09.03.2017թ.-ի N 241-Ն որոշման 3-րդ կետի.
Բնամթերային (ոչ դրամական) ձևով եկամուտները կարող են լինել`
1) գույքի (բացառությամբ` դրամական միջոցների) տեսքով.
2) աշխատանքի, ծառայության տեսքով.
3) մտավոր սեփականության արդյունքի տեսքով:
Արդյո՞ք անհատույց ստացված ծառայությունը, եկամտային հարկի և շահութահարկի հաշվարկման նպատակով, չի համարվում եկամուտ և, հետևաբար չի ներառվում համախառն եկամտում: 

Պատասխան

48  ՀՀ ՏԶՆՆ  Գործունեությունների թույլտվություններ  Գործունեության դասակարգիչ   

 Հարց 

Տնտեսվարող սուբյեկտն իրականացնում է թարմ մսի առևտրի գործունեություն, միաժամանակ ունի մսի խորովման սարքավորւմներ, և գնորդների ցանկությամբ վաճառված թարմ միսը խորովվում է ու նոր հանձնում գնորդին: Խորովված մսի վաճառքի դեպքում գնորդը վճարում է և՛ թարմ մսի, և՛ խորովման ծառայության համար:
Տնտեսվարողի կողմից խորովված վիճակում մսի վաճառքն արդյո՞ք համարվելու է միաժամանակ թարմ մսի առևտրի և խորովման ծառայության գործունեությունների իրականացում, և եթե այո, գործունեության տեսակների ո՞ր դասակարգիչներին են դասվելու վերոնշյալ գործունեությունները: 

Պատասխան

49  ՀՀ ՏԶՆՆ  Գործունեությունների թույլտվություններ  Գործունեության դասակարգիչ   

 Հարց 

 Տնտեսվարող սուբյեկտը մատուցում է մազահեռացման ծառայություն, որը իրականացնում է և առանձին մասնագիտացված կենտրոնում, և գեղեցկության սրահում:
Տնտեսական գործունեության տեսակի ո՞ր դասակարգչին է դասվելու վերոնշյալ գործունեությունը:

Պատասխան

50  ՀՀ ՏԶՆՆ  Գործունեությունների թույլտվություններ Գործունեության դասակարգիչ    

 Հարց 

 Տնտեսվարող սուբյեկտը մետաղադրամով շահագործվող ավտոմատի միջոցով իրականացնում է սուրճի, թեյի կամ ջրի վաճառք: Գնորդն ավտոմատի միջոցով ըստ համային նախընտրության (շաքարավազով կամ առանց շաքարավազի, կաթով կամ առանց կաթի) համապատասխան կարգավորումներ տալով պատրաստի վիճակում բաժակով (առանց փաթեթավորման) ստանում է սուրճը, թեյը կամ ջուրը:
Տնտեսական գործունեության տեսակի ո՞ր դասակարգչին է դասվելու վերոնշյալ գործունեությունը:

Պատասխան

51  ՀՀ ՊԵԿ  Սոցիալական վճար Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ   

 Հարց 

 «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում անհատ ձեռնարկատեր հասկացությունը մեկնաբանելիս բացառություն է արված հարկային օրենսգրքով սահմանված՝ բացառապես ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվող անհատ ձեռնարկատերերին, փոխարենը վերջիններիս ներառված է վերոնշյալ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով սահմանված ինքնազբաղված անձ հասկացության մեջ: Ելնելով վերոնշյալից՝ առաջանում է հարց՝ արդյո՞ք բացառապես ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվող անհատ ձեռնարկատերերը սոցիալական վճար կատարում են, թե ոչ:
Եթե այո, ապա առաջանում է երկրորդ հարցը՝ ի՞նչ չափով և արդյո՞ք կամավորության սկզբունքով են կատարելու սոցիալական վճարը, թե եթե որպես վարձու աշխատող, նոտար կամ անհատ ձեռնարկատեր երբևիցե կատարել են սոցիալական վճար, ապա որպես ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ՝ սոցիալական վճար կատարելու են պարտադիր սկզբունքով, քանի որ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում նշվում է, որ ինքնազբաղված անձինք անկախ տարիքից սոցիալական վճար են կատարում, եթե օրենքով սահմանված կարգով ներկայացրել են կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմում կամ որպես վարձու աշխատող, նոտար կամ անհատ ձեռնարկատեր երբևիցե կատարել են սոցիալական վճար, իսկ 5-րդ հոդվածի 8-րդ մասում հստակ նշվում է, որ անձը, որպես ինքնազբաղված անձ ստացած եկամուտներից, սոցիալական վճար կատարում է կամավորության սկզբունքով: Հետևաբար, օրենքի 5-րդ հոդվածի վերոնշյալ երկու դրույթների միջև առկա է հակասություն:
Եվ ի վերջո, եթե ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտը սոցիալական վճարը կատարի որպես ինքնազբաղված անձ, պետք է սոցիալական վճար վճարի՝ հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը՝ որպես ինքնազբաղված անձ ստացված եկամուտների 5 տոկոսի չափով, մինչդեռ նույն օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի համաձայն հարկային օրենսգրքով սահմանված՝ շրջանառության հարկի և արտոնագրային հարկի համակարգերում հարկվող գործունեության տեսակներ իրականացնող անհատ ձեռնարկատերերը սոցիալական վճար կատարում են ամսական 5000 դրամի չափով: Հետևաբար, ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվող անհատ ձեռնարկատերերի նկատմամբ օրենքի դրույթը ավելի խիստ է, քան շրջանառության հարկի և արտոնագրային հարկի համակարգերում հարկվող գործունեության տեսակներ իրականացնող անհատ ձեռնարկատերերի համար:

Պատասխան

52  ՀՀ ՊԵԿ Հարկերի համակարգ  Փոխարժեք  

 Հարց 

 Ավելացված արժեքի հարկ վճարող ռեզիդենտ կազմակերպությունը ՀՀ տարածքում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունից 15.06.2018թ.-ին արտարժույթով հաշիվ վավերագրով ձեռք է բերել ապրանքներ, որոնց մատակարարման վայրը հանդիսանում է ՀՀ տարածքը: Ռեզիդենտի կողմից 16.06.2018թ.-ին դուրս է գրվել մատակարարի անունից հարկային հաշիվ և արդյունքում ձեռքբերված ապրանքների սկզբնական արժեքները և հարկման բազաները որոշվել են ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած 16.06.2018թ.-ի միջին փոխարժեքով: 19.06.2018թ.-ին գործարքը ճշգրտվել է և ճշգրտված արտարժույթով հաշիվ վավերագրի հիման վրա ռեզիդենտի կողմից 25.06.2018թ.-ին դուրս է գրվել մատակարարի անունից ճշգրտող հարկային հաշիվ:
Ռեզիդենտ կազմակերպությունը 25.06.2018թ.-ին դուրս գրած ճշգրտող հարկային հաշվում ներառված ապրանքների սկզբնական արժեքները և հարկման բազաները որոշելու համար ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած ո՞ր օրվա միջին փոխարժեքն է հիմք վերցնելու, քանի որ ի տարբերություն ՀՀ հարկային օրենսգրքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, որտեղ կարգավորված է ճշգրտման դեպքում փոխարժեքի կիրառման հարցը, նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում համանման կարգավորումը բացակայում է:
Ասոցիացիայի կարծիքով՝ գրությամբ ներկայացված դեպքում ձևավորվող հարկման բազաները և սկզբնական արժեքները որոշվում են հիմնական հաշվարկային փաստաթղթի դուրս գրման ամսաթվի դրությամբ՝ ելնելով այդ օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից:

Պատասխան

53  ՀՀ ՊԵԿ  Ավելացված արժեքի հարկ  ԱԱՀ վճարողի հաշվառում  

 Հարց 

 Շրջանառության հարկ վճարող կազմակերպությունը Ռուսաստանի Դաշնությունից 18.04.2018թ.-ին ներմուծել է ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ, սակայն չիմանալով տվյալ ապրանքների ակցիզային հարկով հարկման ենթակա լինելու մասին՝ շարունակել է իրեն համարել շրջանառության հարկ վճարող: 30.07.2018թ.-ին հարկային մարմնից ստացել է ծանուցում, որ 18.04.2018թ.-ից սկսած կազմակերպությունը չի կարող համարվել շրջանառության հարկ վճարող, պետք է այդ ամիսների համար ներկայացնի ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներ և ճշգրտի ներմուծման հարկային հայտարարագիրը:
Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 293-րդ հոդվածի 2-րդ մասի՝ այս դեպքում կազմակերպությունը ԱԱՀ վճարող է հաշվառվում ՀՀ հարկային օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված օրը և ԱԱՀ վճարող համարվելու և որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու մասին հայտարարությունը ներկայացնելու դեպքում: Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի՝ 30.07.2018թ.-ին կազմակերպությունը հարկային մարմին է ներկայացրել ԱԱՀ վճարող համարվելու և որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու մասին հայտարարությունը, սակայն ԱԱՀ վճարող համարվելու ամենավաղ ամսաթիվը կարողացել է ընտրել 10.07.2018թ.-ը (համապատասխան հաշվետվաձևատեսակում ավելի վաղ ամսաթիվ հնարավոր չէ մուտքագրել): Միաժամանակ ՀՀ հարկային օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված է, որ եթե հարկ վճարողը, ՀՀ հարկային օրենսգրքի 13-րդ բաժնի համաձայն, դադարում է համարվել շրջանառության հարկ վճարող մինչև հայտարարությունում նշված օրը, ապա շրջանառության հարկ վճարողը ԱԱՀ վճարող է համարվում 59-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված կարգով (հայտարարությունը հաշվի չի առնվում):
Արդյո՞ք տեխնիկական սահմանափակումը (մեր կարծիքով դա տեխնիկական խնդիր է) որևէ խոչընդոտ չի հանդիսանա՝ կազմակերպությանը 18.04.2018թ.-ից ավելացված արժեքի հարկ վճարող համարելու համար:
Ասոցիացիայի դիրքորոշմամբ կազմակերպությունն ԱԱՀ վճարող է համարվում 18.04.2018թ.-ից, անկախ հայտարարությունում ավելի վաղ ամսաթիվ չընտրելու հանգամանքից: Միաժամանակ առաջարկում ենք վերացնել տեխնիկական խնդիրը, քանի որ ի տարբերություն ՀՀ հարկային օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի առաջին պարբերության կամ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի, «բայց հայտարարությունը ներկայացնելու օրվան նախորդող 20-րդ օրվանից ոչ շուտ» սահմանափակումը ՀՀ հարկային օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված դեպքում չի գործում:

Պատասխան

54  ՀՀ ՊԵԿ  Հարկային հսկողություն  Դրոշմապիտակ  

 Հարց 

 Տնտեսվարող սուբյեկտն իրականացնում է հանրային սննդի կազմակերպում և այդ գործունեության շրջանակներում արտադրում է ակցիզային դրոշմանիշերով և (կամ) դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա ապրանքներ, որոնց մատակարարումն անմիջապես կապված է խոհարարական արտադրանքի սպառման կազմակերպման հետ:
Արդյո՞ք վերոնշյալ ապրանքները, մինչև խոհարարական արտադրանքի սպառման կազմակերպումը, ենթակա են ակցիզային դրոշմանիշերով և (կամ) դրոշմապիտակներով դրոշմավորման:

Պատասխան

55  ՀՀ ՊԵԿ  Ավելացված արժեքի հարկ Վերաձևակերպումներ   

 Հարց 

 Ընդհանուր հարկման համակարգում աշխատող կազմակերպությունը, որն իրականացնում է ԱԱՀ-ով հարկվող և ԱԱՀ-ով չհարկվող գործարքներ, «Ներդրումային ծրագրեր իրականացնող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ընտրության կարգը սահմանելու և ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին պայմանագրի ձևը հաստատելու մասին» 05.10.2017 թվականի N 1225-Ն կառավարության որոշման համաձայն ընտրվել է որպես ներդրումային ծրագրեր իրականացնող և այդ ծրագրի շրջանակներում «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծել է ապրանք՝ հիմնական միջոց: Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի՝ նշված դեպքում հիմնական միջոցի ներմուծման մասով հաշվարկված ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետը հետաձգվում է երեք տարի ժամկետով:
Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածի 8-րդ մասի՝ պետական բյուջե վճարված ԱԱՀ-ի գումարները ԱԱՀ վճարողների կողմից ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով ենթակա են հաշվանցման (հաշվարկված պարտավորություններից պակասեցման)` դրանց վճարման օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով` որպես ներմուծված ապրանքների համար վճարված ԱԱՀ-ի գումարներ:
Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «գ» ենթակետի՝ ՀՀ հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածով սահմանված՝ ապրանքների ներմուծման մասով մաքսային մարմնին վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարի վճարման ժամկետի հետաձգման դեպքում՝ ԱԱՀ-ի գումարները հաշվանցվում (պակասեցվում) են ԱԱՀ-ի համապատասխան գումարի վճարման (այդ թվում՝ մասնակի) օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով՝ վճարված ԱԱՀ-ի գումարի չափով:
Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 73-րդ հոդվածի 5-րդ մասի՝ եթե հաշվանցման (պակասեցման) ենթակա գումարի հաշվանցումը (պակասեցումը) հետաձգվում է Օրենսգրքի 71-րդ հոդվածով սահմանված հիմքերով, ապա այդ գումարների հաշվանցումը (պակասեցումը) կատարվում է դրա իրավունքի առաջացման հաշվետու ժամանակաշրջաններում՝ հիմք ընդունելով համապատասխան ձեռքբերումների կատարման հաշվետու ժամանակաշրջանում իրականացված` ԱԱՀ-ով հարկվող կամ ԱԱՀ-ով չհարկվող գործարքների հարկման բազաների տեսակարար կշիռները՝ առանց հաշվի առնելու հաշվանցման (պակասեցման) իրավունքի առաջացման հաշվետու ժամանակաշրջանում իրականացված` ԱԱՀ-ով հարկվող կամ ԱԱՀ-ով չհարկվող գործարքների հարկման բազաների տեսակարար կշիռները:
Մյուս կողմից ներմուծված հիմնական միջոցը հետաձգված երեք տարիների ԱԱՀ-ի հաշվետու ժամանակաշրջանների ընթացքում փաստացի օգտագործվել է ԱԱՀ-ով հարկվող և ԱԱՀ-ով չհարկվող գործարքներ իրականացնելու համար:
Կազմակերպությունը հիմնական միջոցի ձեռքբերումից առաջացած և պետական բյուջե վճարած ԱԱՀ-ի գումարից պակասեցվող մասի որոշման համար ո՞ր հաշվետու ժամանակաշրջաններում իրականացված բոլոր գործարքների ընդհանուր հարկման բազայի մեջ ԱԱՀ-ով չհարկվող գործարքների հարկման բազայի տեսակարար կշիռը պետք է հիմք ընդունի:
Գրությամբ նկարագրված դեպքում առաջացած ԱԱՀ-ի հաշվանցման իրավունքի ձեռքբերման ժամանակ հաշվանցվող (պակասեցվող) գումարի որոշման համար, ի տարբերություն ապրանքների ներմուծման դեպքի, ՀՀ հարկային օրենսգիրքը հիմնական միջոցների մասով սահմանում է այլ կարգավորում (հիմք է ընդունվում տվյալ հաշվետու ժամանակաշրջանում ՀՀ հարկային օրենսգրքի 121-րդ հոդվածով սահմանված չափերով այդ հիմնական միջոցի համար հաշվարկվող ամորտիզացիոն մասհանման համապատասխան ԱԱՀ-ի գումարի նկատմամբ՝ նույն հաշվետու ժամանակաշրջանում ԱԱՀ-ով չհարկվող գործարքների հարկման բազայի տեսակարար կշիռը):

Պատասխան

 

 

Վերադարձ

   

Իրավական ակտերի նախագծեր

Իրավական ակտերի փոփոխություններ

Մասնագետների մեկնաբանություններ

Հայաստանի ՓՄՁ հաշվապահների ասոցիացիա

ՀՀ, ք.Երևան, Վաղարշյան 12, ԱԿՑԵՌՆ-ի շենք, 5-րդ հարկ
(011) 60 00 00 | (041) 60 00 90
Երկ: 09:00-18:00 - Ուրբ: 09:00-18:00